Լուրեր
46 -ամյա Նարինեի եւ Գեւորգի 27 տարվա երազանքը դարձավ իրականություն՝ նրանք եռյակ են ունեցել
Օրերս Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀ) բազմաթիվ մանուկների հետ մեկտեղ ծնվել է նաեւ եռյակ: Եռյակի ծնունդը կլինիկայի բժիշկների մասնագիտական պրակտիկայում անակնկալ էր:
46-ամյա Նարինե Մարտիրոսյանի եւ Գեւորգ Ասատրյանի 27 տարվա երազանքը դարձել էր կյանքի նպատակ՝ դառնալ ծնողներ: Ամուսինների կյանքի նպատակն իրականացավ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 5-ին: Նրանց ընտանիքում ծնվեց եռյակ՝ Էդգարը, Լիան եւ Էլնինա: Փոքրիկներն իրենց ծնունդով փոխել են Նարինեի եւ Գեւորգի կյանքը. «Աննկարագրելի երջանկության մեջ ենք: 27տարվա մեր կյանքի նպատակն իրականացավ»: Եռյակի մայրիկը դեռ չի պատկերացնում, թե ինչպես է խնամելու նրանց. «առաջին անգամ եմ մայր դարձել, ոչ մի կերպ չեմ պատկերացնում ու չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում ինձ հետ (ծիծաղում է. խմբ.)» :
Երեխաների անունները ծնողները նախապես չէին որոշել. «անունները որոշեցինք ծննդատանը»:
Նարինեի հղիությունն ընթացել է առանց բարդությունների, իսկ հղիության ընթացքում եռյակների մասին լուրը լսելու օրը ծնողները կհիշեն ամբողջ կյանքում.
«Երբ իմացանք, որ եռյակ ենք ունենալու, շոկի մեջ էինք, չէինք հավատում, երկու սաղմ տեղադրվեց եւ եռյակ ծնվեց: Աստծո հրաշք կատարվեց մեր կյանքում: Թող ոչ մի կին չհիասթափվի: Շնորհակալ եմ Աստծուն եւ մեր պրոֆեսոր պարոն Օկոեւին»: Կնոջ այս խոսքերին Գեւորգը արձագանքեց. «թող բոլոր ընտանիքներում նման հրաշք կատարվի…»:
Խոսելով եռյակի մասին, ՄՄԱՊԳՀ տնօրեն Գեորգի Օկոեւը տեղեկացրեց. «մեր կենտրոնը Հայաստանում համարվում է արտամարմնային բեղմանվորմամբ երեխաներ լույս աշխարհ բերելու հիմնադիրը: Դեռ 2004 թվականին Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում արտամարմանային բեղմնավորման ճանապարհով առաջին երեխան էր ծնվել: Այս դեպքի առանձնահատկությունը նրանում է, որ 46-ամյա կինը 27 տարվա չբերությունից հետո է եռյակ ունեցել: Ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատմամբ: Բոլորիս համար անսպասելի էր եռյակի ծնունդը: Այս երեխաների լույս աշխարհ գալու առանձնահատկությունը նաև նրանում է, որ ԱՄԲ միջամտություն կատարելիս Նարինեի արգանդ են տեղափոխել միայն երկու սաղմ, սակայն մեկ սաղմից ծնվել են միաձու երկու աղջիկ, մյուս սաղմից` տղա:
Արդյունքում ծնվել են երկու աղջիկ եւ մեկ տղա»
Երեխաները ծնվել են նոյեմբերի 5-ին եւ արդեն երկու շաբաթական են: Երեխաներն առողջ են, իսկ մայրիկի հետծննդաբերական շրջանն ընթանում է առանց բարդությունների:
«Նրանք նորածնային ինտենսիվ վերահսկողության բաժանմունքից տեղափոխվել են մայրիկի մոտ: Հիմա նրանց համար այն փուլն է, որ մայրիկը պետք է կարողանա ադապտացվել նրանց խնամքին եւ կրծքով կերակրելուն, որը պարտադիր պետք է մեր հսկողությամբ լինի: Նրանք դուրս կգրվեն, երբ նեոնատոլոգները համոզված կլինեն, որ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, թեպետ հետագայում մեր կողմից ինտենսիվ վերահսկողությունը կշարունակվի»:
Ծնողները բավականին երկար ժամանակ պայքարել են երեխա ունենալու համար, դիմել տարբեր բուժկենտրոններ, անգամ արտերկիր՝ Ռուսաստան, Ուկրաինա:
«Եռյակի ծնունդը մեր չորս տարվա աշխատանքի արդյունքն է: Առիթից օգտվելով ուզում եմ տեղակացնել կանանց, որ ԱՄԲ եղանակով բեղմնավորում կատարելը բավականին բարդ գործընթաց է, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ կինը տարիքով մեծ է եւ ունի հարակից այլ խնդիրներ, նման դեպքում հաջողության տոկոսը կտրուկ նվազում է: Բոլոր դեպքերում պետք է հավատալ ու պայքարել: Այս դեպքում կնոջ մոտ փորձանոթում երրորդ անգամ սաղմ տեղադրելուց հետո հաջողություն ունեցանք»:
Երեխաներից երկու աղջիկը ծնվել են 1,95կգ և 1, 85կգ քաշով, տղան՝ 1, 65կգ քաշով:
«Այս դեպքը վկայում է այն մասին, որ պետք է միշտ պայքարել եւ չհանձնվել: Նշեմ, որ մեր կենտրոնում ներկայում բուժվում են երկու կին` 41 եւ 30 տարեկան, ովքեր ԱՄԲ արդյունքում արդեն ունեն զույգ բալիկներ »:
Կարդացեք նաև
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...
Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն